Թրամփը պատրաստ է 1,8 միլիոն ներգաղթյալի քաղաքացիություն տալ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ընթացքում պատմել է անօրինական ներգաղթի հարցով ծրագրի մասին, հաղորդում է vox.com-ը: Թրամփը հայտնել է, որ պատրաստ է 1,8 միլիոն փախստականի քաղաքացիություն տրամադրել: Նա հստակեցրել է, որ խոսքը փոքր տարիքում ծնողների կողմից ԱՄՆ բերված ներգաղթյալների մասին է: Ընդ որում, Թրամփը նշել է, որ նրանք պետք է կրթական և անձնական բարձր մակարդակ ցուցաբերեն: «Մեր համակարգի առաջին հիմքը ենթադրում է 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալի քաղաքացիություն շնորհելը, ովքեր ԱՄՆ են ժամանել վաղ հասակում իրենց ծնողների հետ: Ըստ մեր ծրագրի՝ նրանք, ովքեր բավարարում են կրթության և աշխատանքի մեր պահանջները, լավ բնութագիր են ցուցաբերում, կարող են ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի դառնալ»,- իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը: Խոսելով անօրինական ներգաղթի մասին՝ Թրամփն անդրադարձել է «մեքսիկական պատի» կառուցման թեմային և դրա միջով հանցագործների ներթափանցմանը: «Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում վերջ դնել МS-13-ին և թույլ չտալ հանցագործներին մեր երկիր ներթափանցել»,- նշել է Թրամփը: MS-13-ը զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ, մարդկանց առևանգմամբ, մարմնավաճառության կազմակերպմամբ, սպանությունների պատվերներով, դրամաշորթությամբ և այլ հանցանքներով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
