Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հրայր Մկոյանը վերադարձել է «Շիրակ»

390
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ., 12:20
Հրայր Մկոյանը վերադարձել է «Շիրակ»

Գյումրիի «Շիրակ»-ը կես տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը։ Մինչ «Շիրակ» տեղափոխվելը Մկոյանը հանդես էր գալիս Իրանը ներկայացնող «Էստեղլալ» թիմում։
Հիշեցնենք, որ Հրայ Մկոյանը իր պրոֆեսիոնալ կարիերիան սկսել է հենց «Շիրակ»-ում (2004-2006)։ Այնուհետև Մկոյանը վերադարձել է «Շիրակ» 2012 թվականի հունիսին։ Մասնակցել է նաև Եվորապա լիգայի հանդիպումներին, այնուհետև տեղափոխվել «Սպարտակ Նալչիկ»։ Մկոյանը գյումրեցիների կազմում հանդես է եկել նաև 2014 թվականի հունվարից-մայիս։