«Ռուսաստանն ու Չինաստանն սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսության և արժեքների համար». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հակառակորդներ են, ովքեր սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արժեքների և տնտեսության համար: Այս մասին Թրամփն ասել է Կոնգրեսում «երկրի դրության մասին» իր ելույթի ժամանակ, հաղորդում է Սպիտակ տան կայքը: «Ողջ աշխարհում մեզ սպառնում են մեկուսացված ռեժիմներն, ահաբեկչական խմբավորումներն ու հակառակորդները, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր շահերի, մեր տնտեսության և մեր արժեքների համար: Պայքարելով այդ վտանգների դեմ՝ մենք հասկանում ենք, որ թուլությունն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտն, իսկ ուժն, անկասկած, ապահովում է մեր պաշտպանությունը»,- ասել է Թրամփը: Այդ կապակցությամբ Թրամփը Կոնգրեսին խնդրել է դադարեցնել պաշտպանական բյուջեի կրճատումը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել միջուկային զինանոցը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
