Սաուդյան Արաբիայում կաշառակերության համար մեղադրվող բոլոր բարձրաստիճան անձինք ազատ են արձակվել
2470
Երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ., 13:10
![]() Սաուդցի արքայազնները, նախկին նախարարներն ու գործարարները, ովքեր ձերբակալվել էին կաշառակերության դեմ սկսված պայքարի շրջանակներում, ազատ են արձակվել: Նրանք լքել են Ritz Carlton հյուրանոցը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Էր Ռիյադի աղբյուրին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին Ritz Carlton-ը լքել են արքայազն Ալ Վալիդ բեն Թալալը, MBC մեդիահոլդինգի սեփականատեր Ալ Վալիդ ալ Իբրահիմը, ինչպես նաև Saudi Binladin Group շինարարական հոլդինգի ղեկավար Բաքր բեն Լադենը: Օրեր առաջ Էր Ռիյադում հայտարարել էին թագավորության տասնյակ բարձրաստիճան անձանց գործով հետաքննության ավարտի մասին: 95 կասկածյալների գործերն ուղարկվել էին դատախազությունը: Թե ուր են ուղարկվել իշխանությունների հետ գործարքից հրաժարված անձանց գործերը, չի հաղորդվում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
