Մեդվեդևը, Պուտինի վարչակազմի մի շարք անդամներն ու ռուս օլիգարխներն ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցում»
![]() ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել «Կրեմլյան զեկույցը»: Զեկույցում 210 անուն կա. ՌԴ 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 օլիգարխներ, հաղորդում է ТАСС-ը: «Կրեմլյան զեկույց»-ում են հայտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու նախարարների կաբինետի անդամները, այդ թվում՝ ՌԴ Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը: Ցուցակում են հայտնվել նաև ՌԴ նախագահի վարչակազմի մի շարք անդամներ, ներառյալ՝ Վայնո, Գրոմով, Պեսկով, Սուրկով, ինչպես նաև՝ Մատվիենկո, Վոլոդին, Սեչին, Միլեր, Նարիշկին և այլք: «Օլիգարխների ցուցակում» են՝ ՌԴ նախագահի խորհրդականներ՝ Կլիմենկո և Գլազիև, գործարարներ՝ Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչ, Սուլեյման Քերիմով, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկի, Պյոտր Ավեն և Վլադիմիր Պոտանին: Վերոնշյալ ցուցակում են նաև՝ Արկադի և Բորիս Ռոտենբերգներ, Գենադի Տիմչենկո, Օլեգ Տինկով, Ալեկպերով, Միխելսոն, Գուրիև և Գուցերիև: Ընդ որում, ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ «Կրեմլյան զեկույցի» մասնակիցների վրա ԱՄՆ-ում որևէ սահմանափակում և արգելք չի տարածվում: Այսպես կոչված «օլիգարխների ցուցակը» ևս պատժամիջոցային չէ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ դեռևս չի սահմանի: Նշենք, որ փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապվեր ունեցող «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
