ԱՄՆ-ն Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կարիք դեռևս չի տեսնում
![]() Սպիտակ տունը ձեռնպահ է մնացել մոտ ժամանակները ՌԴ քաղաքացիների և ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց, որոնք նախատեսված էին անցած տարի ընդունված CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, հաղորդում է Svoboda.org-ը: ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների սպառնալիքը Կրեմլի նկատմամբ զսպող գործիք էր: Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նոյերթն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցային ռեժիմի հետևանքով Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է կորցրել ռազմարդյունաբերական արտադրության արտահանումից: Ռուսական սպառազինություն գնելուց հրաժարվել են մի քանի պետություններ: Թրամփի վարչակազմի նման որոշումն անակնկալի է բերել Կոնգրեսի ներկայացուցիչներին՝ չնայած նրան, որ անցած ամիս պատրաստվել էր ռուսական իրավաբանական և քաղաքացիական անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակը, որոնք կարող էին նոր պատժամիջոցների տակ հայտնվել: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
