Ձյուդոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի մի քանի միջազգային մրցաշարի
![]() Ձյուդոյի մեծահասակների հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում օլիմպավանում՝ առաջիկայում կայանալիք մի քանի միջազգային մրցաշարի մասնակցելուն ընդառաջ: Մեր հավաքականը կմասնակցի փետրվարի 10-ից 11-ը Փարիզում կայանալիք «Մեծ սաղավարտ», փետրվարի 17-ից 18-ը Ավստրիայի Օբերվարտ քաղաքում կայանալիք «European Judo Open Men», Համբուրգում անցկացվելիք միջազգային ուսումնամարզական հավաքի և փետրվարի 23-ից 25-ը Դյուսելդորֆում կայանալիք «Գրան Պրի»: Մինչ օլիմպավանում ուսումնամարզական հավաքը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը մասնակցել էր Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված և Ավստրիայի Միտերսիլ քաղաքում անցկացված մարզչական և մրցավարական սեմինարին, որտեղից բերված դիդակտիկ նյութերով հունվարի 28-ին անցկացվեց սեմինար նաև ֆեդերացիայի մարզիչների համար: Սեմինարի հիմնական թեման մրցավարական նոր կանոններն են, որոնք գործում են արդեն 2018 թվականի հունվարի 1-ից: Մանրամասն ցուցադրվեցին նոր կանոնները պարզաբանող նյութեր, որոնցով պետք է առաջնորդվեն մարզիչները՝ ձյուդոիստների հետ իրենց ամենօրյա աշխատանքում: ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

