«Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Մորգենթաու
![]() Ամերիկացի պետական գործիչ, նախկինում իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստն այն բանից հետո, երբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: Այս մասին Մորգենթաուն ասել է The Wall Street Journal պարբերականին: «Ես լավատես եմ: ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, որն անվիճելի փաստ է»,- ասել է Մորգենթաուն: Հոդվածում նա նաև պատմել է Հայոց ցեղասպանության տարիներին Հենրի Մորգենթաուի գործունեության մասին՝ նշելով, իր պապը մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել հայ ժողովրդին և աջակցել ԱՄՆ-ում հայ փախստականներին: Հայտնի դիվանագետի թոռան կարծիքով՝ Մորգենթաուի գլխավոր արժանիքներից մեկն այն էր, որ նա իր երեխաներին և թոռներից պատմել է իրական պատմությունը, որի վկան է դարձել 1915-ին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
