Սյունիքի մարզում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել
![]() Հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին, հայտնում է Բնապահպանության նախարարությունը: Նշենք, որ բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը 3.000.000 դրամ է: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
