Դավոսում Սորոսը Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերածելու փորձերի համար
![]() Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Associated Press-ը: Մասնավորապես, նա Թրամփին մեղադրել է երկիրը «մաֆիոզ պետության» վերածելու փորձերի համար: «Նախագահ Թրամփը փորձում է մաֆիոզ պետություն ստեղծել Միացյալ Նահանգներում, սակայն դա նրան չի հաջողվի, քանի որ Սահմանադրությունն, այլ ինստիտուտներն ու քաղաքացիական հանրությունը դա թույլ չեն տա»,- ասել է Սորոսը: Նրա խոսքով՝ Թրամփի ծրագրերին խոչընդոտում է երկրի հիմնական գերատեսչությունների ուժը: Սորոսն, ընդ որում, մանրամասներ չի բացահայտել: 87-ամյա միլիարդատերը Թրամփի համար 2020թ. նախագահական ընտրություններում պարտություն է կանխատեսել՝ նրան անվանելով «ժամանակավոր երևույթ»: Նշենք, որ Թրամփի նախագահության սկզբից Սորոսը միտք էր արտահայտել, որ ԱՄՆ նոր նախագահը կարող է բռնապետ դառնալ, քանի որ նրա բոլոր գաղափարները «մեկը մյուսին հակասում են»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
