«Ադրբեջան-Հայաստան հանդիպումը կլինի կյանքի խաղ»․ ադրբեջանցի ֆուտբոլիստ
![]() Ադրբեջանի ազգային հավաքականի և «Գաբալա»-ի ավագ Ջավիդ Հուսեյնովը խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին՝ անդրադառնալով նաև մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպմանը: Հիշեցնենք, որ խմբային փուլում նման հանդիպումն ի սկզբանե չէր կարող կայանալ՝ ՈՒԵՖԱ-ի որոշմանը համաձայն։ «Խմբային փուլի մեր մրցակիցներից ամենալուրջը Կոսովոյի հավաքականն է։ Կարծում եմ՝ մենք, միանշանակ, պետք է խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնենք։ Սրանք մեր մակարդակի թիմեր են: Ինչ վերաբերում է եզրափակչում Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին։ Դեռևս վաղ է այդ մասին խոսելը, բայց եթե այդ հանդիպումը կայանա, դա կլինի կյանքի խաղ: Ես նման խաղ անցկացրել եմ պատանեկան հավաքականի կազմում։ Միշտ մտածում էինք՝ եթե պարտվենք, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք: Այդպես էլ կլինի այս անգամ, եթե նման հանդիպում կայանա»,- նշել է ֆուտբոլիստը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
