Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է Մխիթարյանի հետ վերլուծենք անցյալը»․ Վենգեր

232
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ., 23:05
«Պետք է Մխիթարյանի հետ վերլուծենք անցյալը»․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Անհանգստացնում է այն, թե ինչպես է իր նախկին թիմում չխաղալն ազդել Մխիթարյանի վրա: Պետք է Մխիթարյանի հետ վերլուծենք անցյալը, հասկանանք, թե ինչ կարող ենք անել՝ նրան օգնելու համար: Սա նոր շանս է Հենրիխի համար, ինչի մասին բոլորը երազում են: Վստահ եմ՝ նա կօգտվի դրանից»,- նշել է Վենգերը։