Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը մեկնում է Թուրքիա

1341
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ., 17:25
«Ալաշկերտ»-ը մեկնում է Թուրքիա

Այս գիշեր Երևանի «Ալաշկերտ»-ը մեկնում է Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կկայանա թիմի առաջին արտասահմանյան հավաքը՝ ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: 12-օրյա հավաքի ընթացքում «Ալաշկերտ»-ում փորձաշրջան կանցնեն մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ Բելեկում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն: Փետրվարի 1-ին «Ալաշկերտ»-ը կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվ»-ի հետ, իսկ փետրվարի 4-ին թիմը կհանդիպի Ղազախստանի բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ի հետ: