Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները
![]() Վաղը Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Հայաստանն ընդգրկվել է 4-րդ՝ D դիվիզոնում, ուր հանդես են գալու ընդհանուր առմամբ 16 երկրների հավաքականներ: Վիճակահանության համար այս 16 հավաքականները բաժանվել են 4 զամբյուղների: Վաղը կայանալիք վիճակահանության ընթացքում կազմավորվելու են Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4 խմբերը՝ 4-ական թիմերով (յուրաքանչյուր զամբյուղից՝ 1 թիմ): Ընդ որում նույն զամբյուղում գտնվող թիմերը չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Հայաստանը ընդգրկվել է 2-րդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան կղզիների եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ միասին: ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ Հայաստանը և Ադրբեջանը այս փուլում չեն կարող հանդիպել իրար: Այսպիսով վաղը կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանի մրցակիցները կարող են լինել. Զամբյուղ 1-ից՝ ՆՀՀ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան Զամբյուղ 3-ից՝ Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա Զամբյուղ 4-ից՝ Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար Խաղացանկի համաձայն Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու է 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Ազգերի լիգայի վիճականությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
