ԵԽԽՎ-ն նոր նախագահ է ընտրել
![]() Իտալացի պատգամավոր Միքելե Նիկոլետին ընտրվել է ԵԽԽՎ նախագահ այսօր բացված ձմեռային նստաշրջանի շրջանակներում: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի կայքում: Նշենք, որ որ նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր: Նիկոլետին ԵԽԽՎ անդամ է 2013-ից, 2014-ից գլխավորում է ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակությունը, իսկ 2016-ից՝ սոցիալիստների գլխավոր խումբը: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտը հայտարարեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնն ինքնակամ լքելու մասին՝ կապված առողջական վիճակի հետ: «Անձամբ ճանաչելով Նիկոլետտիին, վստահորեն կարող եմ փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու Վեհաժողովի վարկանիշը։ Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները, Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ, նախաձեռնելով Վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Կարապետյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
