Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ «Երևանում 70.000 ձայն հավաքած ուժը մտածելու բան ունի» գրառմանը

388
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 16:35
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ «Երևանում 70.000 ձայն հավաքած ուժը մտածելու բան ունի» գրառմանը

Նոր «աչքովս ընկավ», որ մի օգտատեր հաշվել էր երթի քանակը գրել էր, որ կար 2000, 3000 կամ 1500 մարդ, դա չէ կարևորը: Հեղինակն իր խոսքն ավարտել էր, թե բա՝ «70.000 ձայն Երևանում հավաքած ուժը մտածելու բան ունի»:
Նախ ասեմ, որ վստահ եմ, որ երթին մասնակցում էին ոչ միայն «Ելք»-ին ընտրած քաղաքացիներ, ուստի թիվը կարող է շատ ավելի քիչ լինել, բայց Հայաստանի քաղաքական գործընթացներին քիչ թե շատ ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ երթերի, հավաքների մասնակիցների քանակը երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ հետագա կամ առկա ձայների քանակի հետ: Չի կարող դա ցուցիչ լինել: Կան փոքրաքանակ միտինգների ու անսպասելի բարձր արդյունքի և հակառակի բազմաթիվ օրինակներ, երբ նույնիսկ մեկ քառորդ միլիոն անդամ ունեցող կուսակցությունը չի ստացել իր կուսակիցների ձայների գոնե կեսը: Ասածս ինչ է. թանկացումների դեմ երթն իրականացվում էր ոչ թե «Ելք»-ի, այլ բոլոր քաղաքացիների համար, այդ 3000, 2000 կամ 1500 մարդը «Ելք»-ի թիվը չէ , դա Հայաստանի Հանրապետության մտահոգ ակտիվ քաղաքացիների թվի մի փոքրիկ մասն է:
Եթե միտում չկա նման գրառումների մեջ, ապա կոչ կանեմ մի փոքր ուշադիր լինել, գրել նրա մասին, ինչից հասկանում եք, թե կա միտում, ապա ասեմ, որ նույն փորձը ցույց է տվել, որ որքան ընդդիմությանը հարվածես, այնքան մենք դրանից ուժ կստանանք:
Դեռ այսքանը…