ԱՄՆ հանրապետական կուսակցությունը ներկայացրել է տարվա «ֆեյք նորություններ» մրցանակաբաշխության հաղթողներին
![]() ԱՄՆ հանրապետական կուսակցությունը հայտարարել է տարվա «ֆեյք նորություններ» մրցանակաբաշխության ('Fake News Awards') հաղթողների անունները: «Ֆեյք» նորությունները հայտնվել են ԶԼՄ-ներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից: Ցուցակում ներկայացված նյութերի մեծ մասը հեռարձակվել է CNN հեռուստաալիքով: «2017-ն անարդար նորությունների և նույնիսկ բացահայտ ֆեյք նորությունների տարի էր: Հետազոտությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի 90%-ն ուղղված է եղել Դոնալդ Թրամփի դեմ»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ: Ցուցակի առաջին տեղում է The New York Times պարբերականն իր տնտեսական հոդվածով, որում ասվում էր, որ շուկաները երբեք չենք վերականգնվի Թրամփի ընտրվելուց հետո: Երկրորդ տեղում է ABC-ում Բրայան Ռոսի հոդվածն այն մասին, որ Թրամփի օգնական Մայքլ Ֆլինը մտադիր է ցուցմունք տալ նախագահի դեմ և պատմել, որ Թրամփն իրեն հանձնարարել է կարգավորել Մոսկվայի հետ կապերը: Ավելի ուշ հեռուստաալիքը հերքել էր այդ տեղեկությունը: CNN-ի նյութերից ցուցակում են հայտնվել տվյալներն այն մասին, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը հասանելիություն է ունեցել WikiLeaks-ի փաստաթղթերի նկատմամբ: Բացի այդ, ցուցակում է The New York Times-ի այն հոդվածը, որում ասվում է, թե ինչպես է Թրամփը թաքցրել կլիմայի վիճակի մասին զեկույցը: Ավելի ուշ այդ տեղեկությունը ևս հերքվել է: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
