Օգտատերերը «Վիվարոբեթ»-ին մեղադրում են հին խաղերի վրա խաղադրույքներ ընդունելու մեջ. ընկերությունը չի արձագանքում
![]() Վերջին ամիսներին MAMUL.аm լրատվական գործակալության խմբագրությունը բազմաթիվ բողոքներ էր ստանում Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների կողմից օգտատերերի իրավունքների խախտման և ապoրինությունների վերաբերյալ: Հատկանշական է, որ դժգոհությունների առյուծի բաժինն ընկնում էր «Վիվարոբեթ»-ին: Ի թիվս տարբեր խախտումների՝ գումարի կամ հաշվի սառեցում, շահած գումարի չտրամադրում և այլն, մեր ուշադրությունը գրավեց հետևյալը. որոշ օգտատերեր տեղեկացնում էին, որ ընկերությունը պարբերաբար գործակիցներ է սահմանում և խաղադրույքներ ընդունում՝ վաղուց տեղի ունեցած խաղերի վրա: Այսպես. համաձայն օգտատերերի նկարագրության՝ նշվում է, որ ընկերությունն ընդունում է խաղադրույք՝ խաղային իրադարձության վրա, որի արդյունքն արդեն իսկ հայտնի է: Սխեման հետևյալն է. սահմանվում է գործակից միայն ոչ ոքի արդյունքի կամ արդեն պարտված կողմի հաղթանակի գործակցի: Ընդ որում երկու դեպքերում էլ գործակիցները բարձր և գրավիչ են սահմանվում: Այսպիսով՝ խաղադրույք կատարողը, ով տեղեկացված չէ, որ այդ խաղը վաղուց տեղի է ունեցել, ոգևորվում է բարձր գործակիցներով, կատարում է խաղադրույք՝ չգիտակցելով անգամ, որ արդեն իսկ դատապարտված է պարտության: Օգտատերերը նշում են, որ նմանատիպ խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում հեռավոր երկրների երկրորդ կամ երրորդ լիգաներում, որոնք երբեք չեն հեռարձակվում և հնարավոր չէ հետևել դրանց՝ բացառությամբ տվյալ բուքմեյքերի կայքում: Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 2017թ. դեկտեմբերի 20-ին գրավոր հարցում ուղարկեցինք «Վիվարոբեթ»-ի գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանին: Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չստանալով պատասխանը՝ դիմեցինք ընկերության համապատասխան աշխատակից Մերի Ղարիբյանին, ով նշեց, որ շուտով կուղարկեն պատասխանն, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
