«ԱՄՆ-ն պատրաստ է ներգաղթյալներ ընդունել բոլոր վայրերից». Թրամփ
844
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 14:40
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ներգաղթյալների ընդունել «բոլոր վայրերից», հաղորդում է The Hill-ը: «Ես ցանկանում եմ, որ նրանք ժամանեն բոլոր վայրերից: Բոլոր»,- ընդգծել է Թրամփը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների մասին արված հայտարարությունն իսկապես ռասիստական է: ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը ևս մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը՝ նրան վատ դաստիարակված անվանելով: Թրամփն ի պատասխան այդ մեղադրանքներին՝ հայտարարել էր, որ ինքը ռասիստ չէ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
