«Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով
253
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 12:55
Թուրքական «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Թուրքական ակումբն արդեն դիմել է գործակալ Մինո Ռայոլային՝ նախ Զլատան Իբրահիմովիչի և Մարուան Ֆելաինիի, ապա նաև Մխիթարյանի տրանսֆերների հարցով: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Բեշիքթաշ»-ը բավականաչափ գումար ունի՝ ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար: Թուրքերը 27 մլն ֆունտ սթերլինգով «Էվերթոն»-ին են վաճառել Չենկ Թոսունին, նաև գումար են ստացել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
84905.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
16029.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16329.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
18328.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18224.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14221.04.2024, 16:06