Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ. ԶԼՄ-ներ
![]() Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ, հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում անելով Ելիզավետա II թագուհու մասին պատրաստվող վավերագրական ֆիլմին: Նացիստական Գերմանիայի զորքերի ներխուժման դեպքում թանկարժեք քարերը պաշտպանելու համար թագավոր Գեորգ VI-ը հրամայել է դրանք թաքցնել Վինձորի ամրոցում: Քարերը տեղադրվել են թխվածքաբլիթի տարրայում և պահվել ամրոցի գաղտնի ելքի տակ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է իր թագի ծանրության մասին: Բրիտանական կայսրության թագը կշռում է մոտ 1,3 կգ: Այն պատված է 28 հազար ադամանդներով, հարյուրավոր մարգարիտներով, զմրուխտներով և սուտակներով: «Չես կարող ներքև նայել, որպեսզի կարդաս խոսքի տեքստը, պետք է բարձրացնես թուղթը: Այդ իսկ պատճառով եթե գլուխդ կախես, ապա պարանոցդ կկոտրվի, իսկ թագը կընկնի»,- ասել է Ելիզավետա II-ը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
