Ծառուկյանը չի՞ կատարում խոստումը. Ըմբշամարտի ֆեդերացիայի խնդիրների մասին ոչ ոք չի համարձակվում խոսել. «ՀԺ»
![]() «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաև, որ աշխարհի 2017 թ. մինչև 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով մոտավորապես հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաև, որ կարողանան նախատեսված ծրագրով հավաքներ անցկացնել, օրինակ՝ 2017-ի դեկտեմբերին Ծաղկաձորում հավաք չանցկացրին, ինչպես սովորաբար անում են: Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումները երկար ժամանակ է՝ միայն գեղեցիկ ճառերում են (նրա անվան գործող մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ): Մարզաձևի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների մասին խոսել անձնական զրույցներում, սակայն ոչ հրապարակային: Հրապարակային խոսքում նրանք հերքում են: Օրինակ, 2017-ի ամռանը «Հայկական ժամանակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Մկրտչյանը, սակայն, երբ այդ մասին հրապարակում եղավ, մասնագետը տեսանյութ տարածեց՝ հերքելով ինքն իրեն: Ըմբշամարտի ֆեդերացիայում ֆինանսական խնդիրներից սկսել են խոսել այն պահից, երբ 2017-ի մայիսին ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Նշվում էր, որ պատճառը նրա լարված հարաբերություններն էին Ծառուկյանի հետ. Կարապետյանը դեմ է եղել, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, իսկ վերջինս 2016-ի ապրիլին ընտրվեց ԱԺ պատգամավոր: Ծառուկյանը իր վրա վերցրեց մարզաձևը ֆինանսավորելու պատասխանատվությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրել էր, որ մարզաձևը ֆինանսի խնդիր չի ունենա: Անկախ այս խոստումներից՝ Հայաստանի հենակետային մարզաձևերից մեկը, որը երկրին պարբերաբար օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է տալիս, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
