Երևան`   -5 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սիրիան Իսրայելին մեղադրել է մեկ գիշերվա ընթացքում հրթիռային 3 հարված հասցնելու համար

1322
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 16:55
Սիրիան Իսրայելին մեղադրել է մեկ գիշերվա ընթացքում հրթիռային 3 հարված հասցնելու համար

Իսրայելը հունվարի 9-ի գիշերն ավիացիայի և «երկիր-երկիր» տեսակի հրթիռների կիրառմամբ 3 հարված է հասցրել սիրիական տարածքին: Այս մասին հայտնել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը:

Հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելին պատկանող ինքնաթիռները, նախ, հրթիռներ են արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող ալ Քութայիֆ շրջանի ուղղությամբ, և սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկին, դրանից հետո Իսրայելը «երկիր-երկիր» տեսակի հրթիռներ է արձակել բռնազավթված Գոլանյան բարձունքների ուղղությամբ: Սիրիական զորքերը դրանք ևս խոցել են: Մյուս հրթիռները պայթել են սիրիական ռազմական օբյեկտների տարածքում:

Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել Սիրիայի զինված ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրությունը, գրում է Deutsche Welle-ն: