Թրամփը կրկին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում. Սպիտակ տուն
1383
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 10:10
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի 2020թ. նախագահական ընտրություններին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի հայտարարությանը: Գալիք ընտրություններին Թրամփի մասնակցությունը նա պարտադիր է համարել: «Անկասկած, նա կրկին կառաջադրվի հաջորդ ընտրություններին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նրան խնդրել են մեկնաբանել Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հայտարարությունը: Հեռուստահաղորդավորուհին հայտարարել էր, որ այդ դահլիճում գտնվող շատ կանայք տղամարդկանցից արժանի են առաջադրվել նախագահի պաշտոնին: Գիդլին պատասխանել է, որ նա այդ հարցը չի քննարկել Թրամփի հետ, սակայն նշել է, որ ուրախ կլինեն պատասխանել ցանկացած մարտահրավերի: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
