Երևան`   -5 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Չավուշօղլուն և Թիլերսոնը վիզաների տրամադրման վերսկսումից հետո առաջին բանակցություններն են վարել

1086
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ., 10:10
Չավուշօղլուն և Թիլերսոնը վիզաների տրամադրման վերսկսումից հետո առաջին բանակցություններն են վարել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Sabah պարբերականի տեղեկություններով՝ կողմերն, ամենայն հավանականությամբ, քննարկել են վիզաների տրամադրման վերսկսումը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական կողմը խոստացել է «ժամանակին տեղեկացնել, եթե Թուրքիայի կառավարությունը մտադիր լինի հետագայում բերման ենթարկել կամ կալանավորել ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների փոխարեն ընդունվածներից ինչ-որ մեկին»:

Սակայն Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ին որևէ երաշխիք չի տրամադրել՝ կապված այն աշխատակիցների հետ, որոնց նկատմամբ հետաքննություն է սկսվել: