«Այժմ հանգիստ արթնանում եմ և որոշում՝ ինչպես անցկացնել ժամանակս, ես ինձ ազատ եմ զգում». Օբաման հարցազրույց է տվել արքայազն Հարիին
![]() ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին: Հարցազրույցը հրապարակվել է այսօր: Օբաման պատմել է, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո հնարավորություն ունի լիարժեք քնել և վերահսկել իր օրը: «Ես ուշ եմ արթնանում: Եվ, իհարկե, հրաշալի է հնարավորություն ունենալ վերահսկել օրդ: Ես այդ հնարավորությունը չունեի, երբ նախագահ էի: Այդ ժամանակ ես խիտ աշխատանքային ժամանակացույց ունեի: Այժմ ես արթնանում եմ, որոշում, թե ինչպես պետք է անցկացնեմ օրս և թե ինչ պետք է անեմ: Ես ինձ ազատ եմ զգում: Ես հնարավորություն ունեմ խորհել ինչ-որ հարցերի շուրջ»,- BBC-ն մեջբերում է Օբամայի խոսքը: Նա նաև պատմել է, որ արթնանալուց հետո հնարավորություն ունի 45 րոպե շփվել կնոջ հետ, ապա նախաճաշ պատրաստել և միայն հետո անցնել աշխատանքի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շարունակում է մտածել իր երկրի և քաղաքացիների ապագայի մասին: Հարիի հետ զրույցում ԱՄՆ նախկին նախագահը խոստովանել է, որ կարոտում է նախագահի պաշտոնում իր աշխատանքը: «Ամենից շատ կարոտում եմ իմ թիմը, ակտիվ աշխատանքը, երբ գիտեիր, որ ամեն օր ինչ-որ հարցեր ես լուծում մարդկանց համար: Եվ, իհարկե, կարոտում եմ նախագահի պաշտոնում իմ աշխատանքը»,- ասել է Օբաման: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
