ԱՄՆ-ն 300 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի բյուջեն
![]() ԱՄՆ-ը հասել է 2018-2019թթ. ՄԱԿ-ի բյուջեի էական կրճատման: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ կազմակերպության բյուջեն կրճատվել է 285 միլիոն դոլարով, հաղորդում է Associated Press-ը: Գործակալությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես բյուջեի ընդհանուր կրճատումը կանդրադառնա կազմակերպությունում ԱՄՆ-ի ներդրումներին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի «անարդյունավետությունն ու չափից դուրս ծախսերը» բոլորին հայտնի են, և անթույլատրելի է «ամերիկացի ժողովրդի շռայլությունը չարաշահելը»: 2018-2019թթ. 5,39 միլիարդ դոլարի չափով ՄԱԿ-ի բյուջեն ընդունվել էր անցած շաբաթ կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից: Կազմակերպությունում երկրների ներդրումներն իրականացվում են՝ հաշվի առնելով համախառն ներքին արդյունքն ու երկրի բնակչության մեկ անձի եկամուտը: Ներդրումների ամենամեծ բաժինը հասնում է ԱՄՆ-ին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
