Իսրայելը 10 երկրների հետ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ բանակցություններ է վարում
984
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ., 13:05
![]() Իսրայելն ավելի քան 10 երկրների հետ բանակցություններ է վարում՝ այդ երկրների դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին: «Կան այդպիսի երկրներ բոլոր մայրցամաքներում: Ես կարող եմ ասել, որ խոսքը տասնյակ երկրների մասին է, և մենք արտաքին գործերի նախարարությունում այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է նա իսրայելական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի եթերում: Հոտովելին նաև հայտնել է, որ այդ երկրներից մի քանիսը եվրոպական են: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտնել էր Գվատեմալան: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
