Գերմանիան Թուրքիային և Ուկրաինային մոտակա տարիներին ԵՄ-ի կազմում չի տեսնում
![]() Թուրքիան և Ուկրաինան մոտ ապագայում չեն դառնա Եվրոմիության անդամ: Այս մասին Funke մեդիախմբի հետ զրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: «Մոտակա տարիներին ես չեմ պատկերացնում Թուրքիային և Ուկրաինային ԵՄ-ի կազմում»,- ասել է Գաբրիելը: Սակայն նա վստահություն է հայտնել, որ կարելի է առավել սերտ համագործակցության համար այլընտրանք գտնել: Դրա օրինակ կարող է դառնալ գործարքը, որը Բրյուսելը փորձում է կնքել Լոնդոնի հետ: «Եթե Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունների կարգավորման հարցում հաջողվի համաձայնության հասնել, ապա դա կարող է օրինակ ծառայել Թուրքիային կամ Ուկրաինային»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Թուրքիայի դեպքում, ըստ Գաբրիելի, կարելի է «մաքսային միության առավել սերտ» համագործակցության հասնել: Նշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են պետական հեղաշրջման փորձի և ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների ֆոնին: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ այժմ Թուրքիայում կալանքի տակ Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի է գտնվում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
