Լիբանանի վարչապետը Սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո է կարդացել իր հրաժարականի տեքստը. New York Times-ի բացահայտումը
![]() Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերի 4-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, ով այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվելիս է եղել Սաուդյան Արաբիայում, այդ երկրի պետական հեռուստաընկերությամբ իր պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել: Ամերիկյան New York Times պարբերականն ուշագրավ բացահայտումներ է կատարել Հարիրիի՝ պաշտոնից հրաժարվելու անակնկալ որոշման մասին՝ նշելով, որ դա կատարվել է սաուդյան իշխանությունների ճնշման ներքո: Նշվում է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի 2-րդ օրը Հարիրիին վաղ առավոտյան կանչել են պաշտոնատար անձանց մոտ: Երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել վարչապետին՝ նրան հրելով ու վիրավորելով: Բացի այդ, նրանք վերցրել են Հարիրիի բջջային հեռախոսներն ու միայն մեկ թիկնապահի են թույլ տվել պաշտոնյայի կողքին մնալ: Այնուհետև Հարիրիին են տվել նախօրոք գրված հրաժարականի տեքստն ու ստիպել սաուդյան հեռուստատեսությամբ ընթերցել այն: Հայրենիքում, սակայն, թերահավատությամբ են վերաբերվել այս հայտարարությանը, նախագահ Միշել Նաիմ Աունը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը: Անակնկալ հայտարարությունից ժամեր անց Հարիրիին հաջողվել է կապ հաստատել նախագահի հետ, նա հասկացրել է, որ չի կարող ազատ խոսել: Այնուհետև Լիբանանի իշխանությունները փորձել են համոզել Արևմուտքին, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում բերման է ենթարկվել: Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գտվելու ժամանակ վարչապետը եղել է տնային կալանքի տակ: Դեռևս անհայտ է, թե Սաուդյան Արաբիայի իշխանություններն ինչ նպատակ են հետապնդել՝ նման քայլի դիմելով: Վարկածներից մեկի համաձայն՝ երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն այդպիսով ցանկանում էր ընդդիմանալ տարածաշրջանային վաղեմի մրցակցին՝ Իրանին, որը սերտ դաշնակցական կապերի մեջ է Լիբանանի հետ: Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի վերջին վերադարձել է Բեյրութ: Նախագահի հետ հանդիպելուց հետո նա հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
