Գվատեմալան ևս իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ
726
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ., 11:05
![]() Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է Իսրայելում իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին՝ հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին: «Կիրակի օրը ես խոսել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Կարևոր թեմաներից մեկն է եղել Գվատեմալայի դեսպանատան տեղափոխումը: Հայտնում եմ, որ ես ցուցումներ եմ տվել արտաքին գործերին նախարարին, որպեսզի համապատասխան գործողություններ սկսվեն»,- Facebook-ի իր էջում գրել է Մորալեսը: Նշենք, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Երուսաղեմի կարգավիճակի հարցով ԱՄՆ-ի որոշումը դատապարտող բանաձև էր ընդունել, որի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, ևս 35-ը՝ ձեռնպահ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
