Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Խմբավորումը պարտված է». Թերեզա Մեյը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակի մասին

1319
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 14:20
«Խմբավորումը պարտված է». Թերեզա Մեյը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը պարտված է: Այս մասին հաղորդում է Miror-ը:
Նշվում է, որ նման հայտարարությամբ Մեյը հանդես է եկել Կիպրոսում տեղակայված Աքրոքիրի ավիաբազա կատարած չնախատեսված այցի ժամանակ: Այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ահաբեկիչների դեմ բրիտանացի զինվորականների գործադրած ջանքերը:
«Հենց այստեղից դուք ավելի քան 1.6 հազար ավիահարված եք հասցրել ԴԱԻՇ-ի թիրախների ուղղությաբ և աջակցել Հորդանանում և Իրաքում աշխատող մեր ավելի քան 1450 դաշնակցի: Առավելապես ձեր ջանքերի շնորհիվ, այսպես կոչված, խալիֆաթը տապալվել է և այլևս մեծ տարածություններ չի վերահսկում Սիրիայում և Իրաքում»,- ասել է Մեյը: