ՄԱԿ-ը հրաժարվել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել
![]() ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը: Գլխավոր վեհաժողովը, որի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, համարում է, որ «ցանկացած որոշում և գործողություն, որոնք առաջարկում են փոխել Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, կարգավիճակն ու բնույթն, իրավաբանական ուժ չունեն, համարվում են անվավեր և պետք է չեղարկվեն»: Բանաձևի օգտին է քվեարկել 128 երկիր, ներառյալ՝ Ռուսաստանը, մի շարք եվրոպական և լատինաամերիկյան պետություններ, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհի երկրներ, դեմ են քվեարկել 9-ն՝ ԱՄՆ-ն, Գվատեմալան, Հոնդուրասն, Իսրայելը, Նաուրուն, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Տոգոն և Պալաուն: Եվս 35 երկիր ձեռնպահ է մնացել, մասնավորապես, Կանադան և Ավստրալիան: 20 երկիր չի մասնակցել քվեարկությանը, որոնց թվում են Վրաստանը, Ուկրաինան, Քենիան, Մոնղոլիան, Մոլդովան, Լիտվան: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսավորումից զրկել այն երկրներին, որոնք դեմ կքվեարկեն իր որոշմանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
