Թրամփն սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով իր որոշմանը դեմ կքվեարկեն
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով դատապարտվում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին իր որոշումը: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը վարչակազմի նիստի ժամանակ: «Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ստանում, նույնիսկ միլիարդավոր դոլարներ, որպեսզի մեր դեմ քվեարկե՞ն: Մենք կհետևենք այդ քվեարկությանը, թող փորձեն մեր դեմ քվեարկել: Այդ ժամանակ մենք կդիմենք տնտեսումների: Մեզ դա չի հետաքրքում»,- Թրամփի խոսքն է մեջբերում The Guardian-ը: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստն այսօր է: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հաստատել է այդ դիրքորոշումն՝ ավելի քան 180 պետությունների դիվանագետներին նախազգուշական նամակներ ուղարկելով այն մասին, որ արաբական երկրների առաջարկած բանաձևի հարցով քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն: Նամակում նաև ասվում է, որ Վաշինգթոնը «խնդրում է հաշվի առնել վաղեմի բարեկամությունն ու գործընկերային հարաբերություններն, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունը»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
