Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել
![]() Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էրզրում նահանգում լեռնային դամբարաններով, տաճարի գոտիով և 50 մետրանոց ջրային թունելով հնագույն բնակավայր է հայտնաբերվել, գրում է Earth Chronicles-ը: Հնագետների խոսքով՝ այդ բնակավայրն Ուրարտուի թագավորության ժամանակներին է պատկանում, որը հայկական լեռնաշխարհում Վանա լճի ափին գտնվող ամենահզոր թագավորությունն էր:
Հետազոտող և գրող Օմեր Ֆարուքը, ով ուսումնասիրում է Էրզրում հնագույն քաղաքի պատմությունն ու մշակույթը, այդ շրջանի լայնամասշտաբ հետազոտություն է սկսել: Բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներից մեկն է դարձել ջրային թունելի հայտնաբերումը, որն ինժեներական հանճարեղ գաղափարներ ունեցող մարդիկ ստեղծել են երկրի մակերևույթից 50 մետր խորության վրա ջուր ստանալու համար:
Ֆարուքի խոսքով՝ այդ վայրը նախատեսված է եղել թագավորների կամ հասարակության կողմից մեծ հարգանք ունեցող մարդկանց հուղարկավորության արարողությունն անցկացնելու համար: «Կարծում ենք, որ այստեղ կա դամբարան, որը պատկանել է թագավորի կամ առաջնորդի, կամ էլ կրոնական գործչի»,- նշել է հետազոտողը: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30


