Ճապոնիայում ստեղծել են ինքնավերականգնվող ապակի
![]() Տոկիոյի համալսարանի գիտնականներն ստեղծել են ապակի, որը կարողանում է վերականգնվել կարճ ժամկետներում, ավելին, դրանից հետո այն կարողանում է դիմանալ ծանրությանն ու չի կորցնում իր նախկին հատկությունները: Նոր ապակին ստացվել է պոլիկարբամիդի հիման վրա: Փորձի ժամանակ, երբ ապակու նմուշը՝ 20x10մմ չափերով և 2 մմ հաստությամբ, երկու մասի են բաժանել ու նորից միացրել, դրանք ոչ ուժեղ սեղմման դեպքում կպել են մի քանի վայրկյանի ընթացքում, իսկ ամբողջական վերականգնումը սենյակային ջերմաստիճանում տևել է մի քանի ժամ: Կպած կտորը կարողացել է դիմանալ 300 գ ծանրությանը: Գիտնականները խոստվանել են, որ հայտնագործությունը պատահականության արդյունք է, քանի որ նախապես իրենք մտադիր են եղել ստեղծել սոսինձի նոր տեսակ: Գյուտը կարող է կիրառվել սմարթֆոնների էկրանների պատրաստման ժամանակ: ![]() ![]() ![]() |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55



