«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Ֆլումինենսե»-ի հետ
![]() Այս օրերին Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը դեկտեմբերի 17-ին հանդիպել է բրազիլական հեղինակավոր «Ֆլումինենսե» ակումբի ղեկավարության հետ: «Ալաշկերտ»-ի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին և հարուստ պատմությանը, եղել են ակումբի թանգարանում և մարզադաշտում, ապա հանդիպել են «Ֆլումինենսե»-ի փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ: Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկել համատեղ ծրագրերի շուրջ: Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ին վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ «Ֆլումինենսե»-ից: Համագործակցության շրջանակներում նախատեսված է նաև փորձի փոխանակում երկու ակումբների ներկայացուցիչների միջև և «Ալաշկերտ»-ի մարզիչների վերապատրաստում Բրազիլիայում: Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու դեպքում «Ալաշկերտ»-ը ստուգողական հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ֆլումինենսե»-ի, այնպես էլ՝ «Բոտաֆոգո»-ի հետ, որի հետ ավելի վաղ մեր ակումբի ղեկավարոթյունը համաձայնության էր եկել համագործակցության վերաբերյալ: Չի բացառվում, որ ապագայում «Ֆլումինենսե»-ն և «Ալաշկերտ»-ը համատեղ ջանքերով ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում: Նմանատիպ փորձ բրազիլական ակումբն արդեն ունի, քանի որ այդպիսի նախագիծ է իրագործում Սլովակիայում: |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
