Ինչից կարող է սկսվել Երրորդ համաշխարհայինը. ԼՂ հակամարտությունը՝ հավանական պատճառների թվում. The National Interest
![]() Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով մասնագետ ամերիկացի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին The National Interest պարբերականի էջերում նշել է 5 տարածաշրջան, որտեղ 2018թ. տեսականորեն կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել:
Առաջին տեղում է հայտնվել Հյուսիսային Կորեան: Պրոֆեսորի խոսքով՝ 2017թ. Կորեական թերակղզում իրավիճակը սրվեց հրթիռների մշակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «դիվանագիտական անփորձության» պատճառով: Նա վստահություն է հայտնել, որ կողմերի հաշվարկները կարող են պատերազմի հանգեցնել, որին կներգրավվեն մի շարք երկրներ, առաջին հերթին, Ճապոնիան և Չինաստանը:
Երկրորդ թեժ կետն, ըստ փորձագետի, Թայվանն է, որի տարածքը մասնակիորեն վերահսկում է Չինաստանի Հանրապետությունը: Միևնույն ժամանակ, Չինաստանը կղզին իր տարածքն է համարում: Ընդ որում, ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում հրաժարվել տարածաշրջանում ռազմական ակտիվությունից:
Երրորդ տեղում է հայտնվել Ուկրաինան, որտեղ իրավիճակը դեռևս լարված է: Փորձագետը հիշեցրել է Սաակաշվիլիի հետ կապված պատմությունն ու Դոնբասում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները:
ՆԱՏՕ-ի հարավային ճակատը, հատկապես Թուրքիան, չորրորդ կետն է համարվում, որտեղ կարող է պատերազմ սկսվել: Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիան առանձնացավ Եվրոմիությունից և ԱՄՆ-ից և սկսեց Ռուսաստանի հետ մերձեցումը, ինչը անդրադարձավ Սիրիայի, Իրաքի, ինչպես նաև Բալկանների և Կովկասի իրավիճակների վրա: Եվ այդ կապակցությամբ պրոֆեսորն ամենավտանգավորն է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու իրենց պետությունն ստեղծելու ուղղությամբ քրդերի ջանքերը:
Եվ վերջին վտանգավոր տարածաշրջան է նշվել Պարսից ծոցը, քանի որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարված հարաբերությունները կարող են աշխարհի համար ծանր հետևանքներ ունենալ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
