Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները
![]() Դեկտեմբերի 15-ից 17-ը կայացել է Հայաստանի 2017 թվականի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունը։ Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ տղամարդկանց ՃՇՀԱՀ և կանանց ԽՄՕՄՄ թիմերը դարձել են գավաթակիրներ: Տղամարդկանց պայքարում 2 տեղ է գրավել «Վանաձոր» թիմն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀԱՊՀ թիմը: Կանանց պայքարում երկրորդ տեղը գրավել է «Նժդեհ» թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՊԼՀ թիմը: Գավաթակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մեդալներով, իսկ մրցանակակիր թիմերը՝ մեդալներով: 2017 թվականի ՀՎՖ գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ են ճանաչվել Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ) և Անդրե Սիմոնին (ՃՇՀԱՀ)։ Գավաթի խաղարկության լավագույն կապակցողներ են ճանաչվել Իրինա Գալստյանը («Նժդեհ») և Ավագ Նիկողոսյանը (ՃՇՀԱՀ)։ Գավաթի խաղարկության լավագույն հարձակվողներ են ճանաչվել Անի Մաթևոսյանը («Նժդեհ»), Լեռնուհի Սարգսյանը (ԽՄՕՄՄ), Ալեքսանդր Գևորգյանը («Վանաձոր») և Արմեն Պարոնյանը (ՃՇՀԱՀ)։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
