Հայտնի է կանադացի միլիարդատիրոջ և նրա կնոջ մահվան պատճառը
1239
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 11:10
![]() Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է կանադացի միլիարդատիրոջ և նրա կնոջ առեղծվածային մահվան գործով փորձաքննության արդյունքները: Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Հոփքինսը հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ ամուսիններին պարանով խեղդամահ են արել: Կանադական СВС հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Ապոտեքս» ընկերության հիմնադիր Բարի Շերմանն ու նրա կինը մահացած են հայտնաբերվել Տորոնտոյի իրենց առանձնատանը: Ոստիկանությունն ամուսինների մահը «կասկածելի» է համարել: Բարի Շերմանը հիմնադրել է «Ապոտեքս» ընկերությունը 1974թ., և այդ ժամանակահատվածից զբաղվել դեղամիջոցների արտադրությամբ և արտահանել ավելի քան 115 երկիր: Նոյեմբերին «Canadian business» ամսագիրը նրան ներառել էր երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
