Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Կասկածելի հանգամանքներում մահացած են գտել կանադացի միլիարդատիրոջն ու նրա կնոջը

974
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ., 12:50
Կասկածելի հանգամանքներում մահացած են գտել կանադացի միլիարդատիրոջն ու նրա կնոջը

Կանադայի Տորոնտո քաղաքում իրենց տանը մահացած են գտել «Ապոտեքս» դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանին և նրա կնոջը:

CBC հեռուստաալիքի տեղեկություններով՝ Տորոնտոյի ոստիկանությունը դեպքի հանգամանքները կասկածելի է համարում: Նշվում է, որ ամուսինների մարմինները հայտնաբերել է մեկը, ով ընտանիքի անդամ չի հանդիսանում:

Թե ինչն է դարձել Շերմանի և նրա կնոջ մահվան պատճառը, չի հաղորդվում:

Բարի Շերմանը հիմնադրել է «Ապոտեքս» ընկերությունը 1974թ., և այդ ժամանակահատվածից զբաղվել դեղամիջոցների արտադրությամբ և արտահանել ավելի քան 115 երկիր: Նոյեմբերին «Canadian business» ամսագիրը նրան ներառել էր երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում: