«Թուրքիայի հետ հաշտեցումը սխալմունք էր». իսրայելցի պատգամավորը Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության հարցը
![]() Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, ինչը մահմեդական աշխարհում զայրույթի մեծ ալիք է բարձրացրել, իսկ միջազգային հանրությունը հանդես է եկել Պաղեստինի շահեր պաշտպանման դրքերից: Բացի այդ, Դոնալդ Թրամփի որոշումը Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատացման պատճառ է դարձել: Ստեղծված իրավիճակում իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր: Այս մասին հայտնում է Times of Israel լրատվականը: Յարի Լապիդը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը ջանքեր կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Քնեսեթում ներկայացնելու համար: Լրատվականը հիշեցնում է, որ Իսրայելի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար տարիներ շարունակ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանութունը: Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ Իսրայելը պետք է աջակցի քրդերին ու անկախ քրդական պետության հիմնադրմանն ուղղված ջանքերին: Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել «թաղել» Թուրքիայի հետ գազատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ ծրագիրը: «Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»,- ընդգծել է Լապիդը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
