Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Քենթուքիում խորհրդարանականն ինքնասպան է եղել սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո

1030
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ., 14:25
Քենթուքիում խորհրդարանականն ինքնասպան է եղել սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո

ԱՄՆ-ի Քենթուքի նահանգի ստորին պալատի անդամ 57-ամյա Դեն Ջոնսոնն ինքնասպան է եղել, երբ իրեն մեղադրել են 2013թ. 17-ամյա աղջկա նկատմամբ կատարած սեռական ոտնձգության համար, հաղորդում է Breaking 911-ը:

Դեպքը տեղի է ունեցել Մաունթ Վաշինգթոն քաղաքում: Տղամարդու մոտ հրացան են հայտնաբերել:

Առաջին անգամ քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցվել 2017թ. դեկտեմբերին: Լրագրողները տեղեկություններ են հրապարակել Ջոնսոնի ընկերոջ 17-ամյա դստեր նկատմամբ քաղաքական գործչի ոտնձգությունների մասին: Աղջիկն այդ օրը գիշերել է Ջոնսոնի տանը:

Քենթուքիի հանրապետական կուսակցությունը Ջոնսոնին խնդրել է հրաժարական տալ, սակայն վերջինը բոլոր մեղադրանքները կեղծ և քաղաքականապես մոտիվացված է անվանել: