Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դոն Պիպոն կալանավորվեց. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

346
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 18:35
Դոն Պիպոն կալանավորվեց. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Դատարանը հենց նոր քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց, տեղեկացնում է Armtimes.com-ը:

Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ասատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: