Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

385
Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 09:40
Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ: