Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի դեմ քրեական գործ պետք է հարուցվի». Դերենիկ Մալխասյան

1008
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 19:10
«Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի դեմ քրեական գործ պետք է հարուցվի». Դերենիկ Մալխասյան

ՀՀ կրթության ու գիտության նախարարը տեղեկացնում է, որ պետական բուհերը Կարեն Ավագյանի (ՀՀԿ խմբակցության պատգամավոր) երիտասարդական հիմնադրամին հարյուր միլիոնավոր դրամների հասնող գումարներ են պարտադիր վճարել։
Ինձ ապշեցնում է այդ վճարների պարտադիր լինելու հանգամանքը։
Ո՞վ է պարտադրել, ինչպե՞ս են պարտադրել, չվճարելու դեպքում ինչո՞վ են սպառնացել։
Սա Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի կողմից բուհերից կոնկրետ շորթման դեպքեր են ու կարծում եմ քրեական գործ պետք է հարուցվի։
Դասախոսներին աշխատավարձ տալու, պայմանները բարելավելու ու լիքը օգտակար բաներ անելու փոխարեն փաստորեն բուհերը մուծվել են ՀՀԿ-ի երիտթևի կայֆերն ապահովելու համար։