Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հոբելյանական «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գալա-համերգով

356
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 19:35
Հոբելյանական «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գալա-համերգով

10-րդ հոբելյանական «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը մայիսի 30-ին կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով: Արդեն մեկ տասնամյակ Գյումրիի յուրատեսակ խորհրդանիշը դարձած այս մշակութային տոնի նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր ստեղծագործական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին:

Նշենք, որ «Վերածնունդ» -ի մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:
Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

Նշենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:

Հոբելյանական «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով