Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեխան ջրահեղձ է եղել

337
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 16:20
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեխան ջրահեղձ է եղել

Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք գյուղի բնակիչը՝ Ա. Ղ.-ն (10-11 տարեկան):

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով Ա. Ղ.-ի դին դուրս է բերվել լճից: Բնակիչները դին տեղափոխել են Մեծամորի ԲԿ: