Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սահակ Մինասյանը հեռանալու է». Վարդևան Գրիգորյան

898
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 16:30
«Սահակ Մինասյանը հեռանալու է». Վարդևան Գրիգորյան

«Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով մայիսի 10-ին՝ Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ առավոտյան 11:00-ին տեղի ունեցող բողոքի ակցիային մասնակցելու ենք նաև ես և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: «Վստահ եղեք, որ նա հեռանալու է, ուստի անհիմն են բոլոր վախերը, մեր պահանջը արդար է, մենք ուժեղ ենք միասին և մեր միասնականության դեպքում պայքարը կունենա ընդամենը մեկ ելք՝ ռեկտորի հրաժարականը»,- հավելել է նա:

Գրառում է կատարել նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ՝ տեղեկացնելով, որ միանալու է բողոքի ակցիային: