Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ Բաքվի Trump Tower-ում

303
Շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ., 13:50
Հրդեհ Բաքվի Trump Tower-ում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում գտվող Trump Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել: Տուժածների և հրդեհի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Կրակի մարման աշխատանքները շարունակվում են:

Բաքվի հինգ ամենաբարձր կառույցներից մեկը համարվող շենքը ունի 130 մետր բարձրություն: Քաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերում տեղակայված են թե՛ հյուրանոցային համարներ և գրասենյակներ, թե՛ բնակարաններ: